Starnews-ը գրում է. «Վերջին տարիներին քաղաքականությունը, ցավոք, դարձել է բոլորիս առօրյայի անբաժան մասը, բոլորը խոսում են քաղաքականությունից՝ անկախ տարիքից, սեռից՝ վստահ լինելով, որ իրենք են ճիշտ, ավելին՝ փորձում են դրանում համոզել նաև դիմացինին:
Քաղաքականությունը մտել է թե ընտանեկան, թե ընկերական հարաբերությունների մեջ՝ որոշ դեպքերում խաթարելով, որոշ դեպքերում՝ անգամ բաժանման հասցնելով:
Starnews-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ նման խնդրի առաջ է կանգնել նաև հայտնի Անդո-Ռաֆո հեռուստատեսային զույգը: Նրանց միջև վիճաբանություն է եղել, ավելին՝ ըստ լուրերի՝ բանը հասել է նույնիսկ բռունցքներին: Պատճառն այն է, որ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը տարբեր քաղաքական հայացքներ ունեն՝ Անդոն սատարում է ներկայիս վերընտրված իշխանություններին, իսկ Ռաֆոն ընդդիմադիր հայացքներ ունի: Նշենք, որ Ռաֆոն ու Անդոն ամենասիրված հեռուստատեսային զույգերից են, ովքեր տարիներ շարունակ նկարահանվել են նույն հաղորդումներում ու սիթքոմներում, նկարահանվել տեսահոլովակներում, իսկ նրանց և Սպիտակցի Հայկոյի «Լեդի Քոբուլեթի» երգը դարձել էր հիթ:
Ինչևէ, հույս ունենք, որ Ռաֆոն ու Անդոն այս հարցին կմոտենան հասուն տղամարդկանց նման՝ հասկանալով, որ ընկերությունն ամեն ինչից վեր է, իսկ քաղաքականությունը չպետք է տեղ ունենա ընկերական ու ընտանեկան հարաբերությունների մեջ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝