Ազգային ժողովում կառավարության նոր ծրագիրը քննարկելու ժամանակ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթի առիթով «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով: Կուսակցությունը կարծում է, որ Գալուստ Սահակյանը վիրավորել է պատգամավոր Զարուհի Փոստանջանին:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը` Գալուստ Սահակյանի կարծիքով էթիկայի հանձնաժողով դիմելն «անհեթեթություն» է: