▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական էլիտան նշել է Սերժ Սարգսյանի ծնունդը, բայց առանց նրա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի ծննդյան 63-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն, նա իր ծննդյան օրը նշում է մտերիմների նեղ շրջանակի հետ՝ ընտանիքում։ Սակայն քաղաքական էլիտան էլ է նշում նրա ծննդյան օրը՝ առանց հոբելյարի։ Վերջին 10 տարիներին անընդմեջ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը կազմակերպում է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։ Երեկ եւս քաղաքական էլիտան՝ պատգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ՝ թվով մոտ 150 հոգի, հավաքվել էին «Վանատուր» ռեստորանում։

Ընդ որում՝ այստեղ միայն հանրապետականներ չէին, կային նաեւ դաշնակցականներ, անկուսակցականներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Նման արարողակարգով տարեդարձը նշելը մի առավելություն ունի՝ նվեր տանելու անհրաժեշտություն չկա։ Ներկաները քեֆ են անում եւ ողջ երեկո փառաբանում բացակա հոբելյարին՝ թաքուն հույս փայփայելով, որ բաժակաճառերի բովանդակությունը կհասցնեն նրան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее