▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները ՀԷՑ-ի պատճառով հայտնվել են կատաստրոֆիկ իրավիճակում. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը facebook-յան իր էջում գրում է.

«Արաբկիրի մի շարք թաղամասերում՝ Բաղրամյան փողոցի Արաբկիրի հատվածում, Գյուլբենկյան հատվածում, Քոչարի, Ավետիսյան, Գայդար հատվածում արդեն մեկ ամիս է՝ տեղի են ունենում հոսանքաջատումներ 12-ժամյա, 6-ժամյա ռեժիմով, որը թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների մոտ հանգեցնում է չափազանց մեծ դժվարությունների: ՀԷՑ-ի թեժ գիծն ըստ էության կոլլապսի է ենթարկվում այս օրերին: Քաղաքացիները պարզապես հայտնվել են կատաստրոֆիկ իրավիճակում ամառվա այս տապին»,- ասել է պատգամավորը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նա նշել է, որ ՀԷՑ-ի պատասխանները նույնն են, որ տեղի է ունեցել վթար, զբաղվում են, մի քանի ժամից կվերականգնվի, դա տեւում է մի քանի ժամ եւ հաջորդ օրը նույն պատկերն է:

Քաղաքացիներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ իրենք կասկածում են, որ սա սաբոտաժի երեւույթ է, որպեսզի ժողովուրդը բացասաբար տրամադրվի նոր իշխանությունների նկատմամբ:

Հայկ Կոնջորյանը ՀԷՑ-ին կոչ է արել կարգավորել իրավիճակը, քանի որ չի կարող ամեն անգամ հոսանքի գինը բարձրանալ, իսկ սպասարկման մակարդակը՝ իջնել:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճը հանգեցրելէ բաշխիչ ցանցում ընդհանուր վթարայնության 30-35% աճի. ՀԷՑ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее