▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քավորն» Արգամիչի որդի Արգամն է. «Հրապարակ»

«Առաջիկայում Հայաստան կժամանի Քուվեյթի վարչապետը: Հիշեցնենք, որ Քուվեյթը բյուջեի ավելցուկ ունեցող, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, նավթի վրա նստած, հող չունեցող երկիր է: Մեր տեղեկություններով, քուվեյթյան կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա՝ Հայաստանում ստեղծել բարձր տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցներ, ինչպիսիք արդեն մեզանում ստեղծել է Էռնեկյանը, առաջարկվել է հայկական կողմին ռեալ ծրագրեր կազմել, որպեսզի իրենք գան, ստորագրեն, փող դնեն ու արագ աշխատեցնեն:

 

Ի դեպ, քննարկվում է ոչ միայն ջերմոցային, այլև բաց տարածքում գյուղատնտեսության զարգացման սխեման, ընդ որում, քուվեյթյան կողմը համաձայն է այդ տարբերակի դեպքում հակակարկտային սարքավորումների խնդիրը ևս լուծել: Վերջիններս ունեն նաև ջրի հետ կապված հետաքրքրություններ: Հայաստանում բոլորի համար այս օրերին ինտրիգը մեկն է՝ եթե այդ ծրագրերը կյանքի կոչվեն, ո՞վ կլինի Հայաստանում դրանց իրականացման «քավորը», շատերը կարծում են՝ Արգամիչի որդի Արգամը»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее