Պրոդյուսեր, հումորիստ Արմեն Պետրոսյանի` Մենչի կինը հրապարակել է իր հոր լուսանկարը՝ հայտնելով վերջինիս մահվան մասին:
«Իմ պապա, աշխարհի ամենաբարի սիրտ: Խորհուրդներդ երբեք չեմ մոռանա։ Օրս սկսվում էր քեզանով։ Ասում էի՝ պապ քո հետ, որ խոսում եմ օրս լավ է սկսվում։ Աստված ինձ տվել էր անթերի հայրիկ ։ Հոգատարությունդ մեծ էր, համբերությունդ անսահման։ Քարացավ սիրտս ցավից։ Աստված հոգիդ լուսավորի»,- կից գրել է Քրիստինան։
Մենչը լուսանկար է հրապարակել կնոջ հետ՝ այդ կերպ աջակցություն հայտնելով նրան։ «Իմ ուժեղ»,- գրել է պրոդյուսերը։