Մեկ ամիս առաջ այս օրը Քանյե Վեսթը հայտարարեց իր անակնկալ համերգի մասին և դրա ժամանակ նետվեց Կարապի լիճը: Պարզվեց՝ նա այդ համերգին պետք է ևս չորս երգ կատարեր, բայց իր բարձրախոսը չգոյատևեց սառը ջրի մեջ հայտնվելը: Հենց այդ բարձրախոսը նա նվիրեց Թումոյին՝ իր համերգին կատարելիք երգերի ստորագրված ցուցակի հետ միասին: Շնորհակալությո՛ւն, Քանյե:
Դրանք իր միակ նվերները չէին Թումոյին: Հետևեք մեր թարմացումներին՝ իմանալու, թե է՛լ ինչ ենք մենք նվեր ստացել Քանյեից: