«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պղծել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը:
Միայն հայտնի է, որ շիրիմի վրա գրված է. «պարահանդեսն ավարտվեց»:
Արմեն Մկրտչյանի գրառման ներքո մարդիկ իրենց վրդովմունքն են հայտնում. օգտատերերից մեկը, մասնավորապես, գրել է. երբ ՀԵՐՈՍՆԵՐԸ հեռանում են ի հայտ են գալիս նման անասուները,ու անասուների հետ գիտեք ոնցեն վերաբերվում......
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: