Հարավկորեացի երգիչ Փսիի նոր տեսահոլովակը` « Gentleman»-ը, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում մի քանի օրվա ընթացքում այցելությունների մեծ քանակ ապահովելու համար: Երգի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 12-ին, իսկ 14-ին այն դիտվել է 38,4 մլն անգամ: Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Իսկ Փսիի նախորդ տեսահոլովակը` «Gangnam Style»-ը, Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես յութուբյան պատմության մեջ ամենաշատ դիտված տեսահոլովակ (1,5 մլրդը):