▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պրոդյուսերը` երգիչների իրական հոնորարի և կեղծ թվեր ներկայացնելու մասին

esem.am-ը, գրելով, որ համացանցում մեծ տարածում է գտել հայ հայտնիների հոնորարների չափի մասին մի նյութ, որը նրանցից շատերի վրդովմունքն է առաջացրել, արձանագրում է, որ , բնական է` մերոնք չեն սիրում խոսել հոնորարների մասին. նրանք նշում են որ գոհ կամ դժգոհ են դրանց չափից, սակայն թիվ չեն բացահայտում:

esem.am-ն, այս առիթով, ինչպես նաև երգիչների  շահութաբեր լինելու և ոլորտի գնային քաղաքականության մասին խոսել է  Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, ում խոսքով` կոնկրետ Ռազմիկ Ամյանի՝ 6000 դոլարի դիմաց 20 րոպե երգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: 

Արմենի փոխանցմամբ՝ իրենք հստակ գնային քաղաքականություն են վարում, որը պատվիրատուից կախված չի փոփոխվում: «Եթե լինում են մարդիկ, ում հետ կոլեգիալ հարաբերություններ են, ելույթը կարող է լինել նվերի տեսքով, սակայն ոչ իջեցված գներով»,- ասել է Արմենն ու նշել, որ երգչի հոնորարները հաշվելը կոռեկտ չէ:

Արմենի փոխանցմամբ՝ երգչի գինը որոշվում է հաշվի առնելով մի քանի բան. համերգային ծրագրերի քանակը, պահանջարկն ու տվյալ շրջանում նրա վայելած մասսայանակությունը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее