«Ժողովուրդ թերթը գրում է. «Երեկ, երբ ԱԺ-ում քվեարկության էր դրվում աղմկահարույց Կանոնակարգ օրենքի փոփոխության հարցը, պարզվեց, որ նախագծի հեղինակներից (Արփինե Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան) Անդրանիկ Հարությունյանը չի ներկայացել նիստին»:
ԱԺ արտահերթ նիստից բացակա էին նաև Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀԿ շախմատիստ Տաճատ Վարդապետյանը, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, Արմավիրից Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը և «կարտոֆիլի նեղ մասնագետ» Հակոբ Հակոբյանը:
«ԲՀԿ-ում էլ կային ուշագրավ բացականեր. նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կուսակցության նախագահի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, գործարար Մելիք Մանուկյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Թե ինչու չկային նրանք, պարզ չէ, բայց փաստ է, որ բախտները բերեց, գերի չմնացին»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: