Օլգա Այվազյանը ներկայացրել է իր նոր «Մամա» երգը:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Օլգայի հետ` ճշտելու երգի ստեղծման մանրամասները.
«Երգը կոչվում է «Մամա»: Մեկամսյակի կապակցությամբ երգը նվիրված է մայրերին: Երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերը գրել է Գայանե Ավետիսյանը»:
Այն հարցին, թե արդյոք երգը կունենա տեսահոլովակ, Օլգան պատասխանեց.
«Կարծում եմ, որ շուտով` հավանաբար ամռանն այս երգը կունենա տեսահոլովակ»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքն ավարտեց Օլգա Այվազյանը:
Հեղինակ` Անի Հարությունյան