Եվրոպայի չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի ավագը ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդին է, ով իր ընկերների հետ ևս մեկ անգամ բարձրացրեց Հայաստանի մարզական հեղինակությունն ու փառքը, և որ ամենակարևորն է, հայ երիտասարդների մոտ ձևավորվեց հետաքրքրություն ևս մեկ մարզաձևի՝ տվյալ դեպքում՝ բասկետբոլի նկատմամբ:
Մեր օրերում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում ջանք ու եռանդ չեն խնայում սեփական որդիներին տարբեր պաշտոնների, հաճախ նաև պատգամավոր դարձնելու ուղղությամբ, ուրախալի է, որ բարձրաստիճան սպայի, Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի որդին ընտրել է մարզական հաջողություններով սեփական երկրի պատիվը բարձրացնելու ճանապարհը:
Շնորհավորում եմ մեր երիտասարդ բասկետբոլիստներին..