▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխոստիկանապետի եղբայր Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա է ստացել

Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, փակ գանգուղեղային տրավմա է ստացել:

Հիշեցնենք, որ  ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Ջրառատում Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակից արձակել է մեկ կրակոց: 

Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ՝ նշելով, որ գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։

Հիշեցնենք նաև, որ անցած տարվա հուլիսի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ նույն Լեռնիկ Երանոսյանը Սարի թաղի  ցուցարարների վրա նռնակ էր նետել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее