▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պողոսներից մեկն ասում ա՝ Նիկոլս Դոգին բռնել, բերում ա, մոտն էլ 23 միլիոն $ ա եղել»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նոր փողոցում ծանոթ Պողոսներիցս մեկին տեսա, ուրախ զվարթ թե բա Կիվիրյան ջան, իմացար, որ Նիկոլս Դոգին բռնել բերում ա Հայաստան, մոտն էլ 23 միլիոն դոլար ա եղել, առգրավել են։ Դե քանի որ գիտեմ Պողոսների ուղեղում տեղեկատվությունը ոնց ա մտնում ու շրջապտույտ տալիս, հասկացա թե ինչի մասին ա խոսքը, ու կարճ բացատրեցի, որ խոսքը ոչ թե Դոգի մասին ա, այլ Սնուպ Դոգի, որ ոչ թե բռնել բերում են, այլ ինքն ա իր ոտով գալիս, ու ոչ թե մոտից 23 միլիոն են առգրավել, այլ հենց իրեն են այդքան տվել որ գա, ու այդպես շարունակ։ Մի խոսքով հայացքից զգացի որ խեղճի ուղեղի վերջին խախուտ ապահովիչն էլ խփեց, ու որ տեղում չմնա, ուրախացրեցի իրական դարակազմիկ լուրով, տեղեկացնելով, որ Աննա Հակոբյանը այ այս չափի վարունգ ա աճեցրել, որին բադրիջան են ասում...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее