▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխնախարարի որդին ազատվել է բանակից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն. տարբեր ուռուցքներ ունեցողները, գիշերամիզությամբ տառապողները, վատ տեսողություն ունեցող երիտասարդները, սակայն փոխնախարարի որդին այդպես էլ օրենքի որեւէ կետով ծառայությանը պիտանի չդարձավ։
Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: Մեզ եղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որևէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։

Բացի այս սկանդալից, կա ևս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, և Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։

Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ եւ գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։

Փորձեցինք Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее