«Երևանի Քոչար, Փափազյան փողոցների և Սարալանջի պողոտայի հատման մասում ակտիվորեն ընթանում են Մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» առևտրային-ժամանցային հիպերմարկետի շինարարական աշխատանքները: «Ռիո» ապրանքանիշը ՀՀ է բերում «Տաշիր» ընկերությունը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, որն այդ նպատակով մոտ 40 մլն դոլարի ներդրում է կատարել: Մեր տեղեկություններով՝ «Ռիո» հիպերմարկետի տարածքը ընկերությանը հատկացրել է կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ Բեգլարյանն ու Կարապետյանը, ինչպես հայտնի է, կապված են խնամիական կապերով»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում