▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինին քձնվել եք ուզում ձեր հայրանունները փոխեք, Գյումրու հետ ի՞նչ գործ ունեք. Վահան Թումասյան

 

Էլի երևանյան լրագրողները անթեմա են մնացել, հերիք չէ բացահայտ հանցագործների ու բազում մարդկանց դժբախտություն պատճառած, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ լուրջ-լուրջ թեմաներով հարցազրույցներ են վարում: Այն դեպքում, երբ նրանց ընդամենը մի հարցն էլ բավական է. «թէ ինչո՞ւ մինչև հիմա բանտում չեն, կամ վերջապես ե՞րբ են Աստծո դատաստանին արժանանալու», հիմա էլ Գյումրու անունն են փորձում փոխել: Այ ձեր ցավը տանեմ վերջ տվեք: Ասենք մի քանի խեղկատակ հիմարություններ են դուրս տվել, ուրեմն պիտի լուրջ վերաբերվե՞ք: Իսկ էդ ձեր, այսպես ասած, գաղտնի աղբյուրներին էլ, որոնք իբրև թե Պուտինի հետ ամեն օր նստում-ելնում, կամ «ժուչոկ» ունեն դրած Կրեմլում, եթե իհարկե իրոք կան, ասեք ... ռադ եղեք: Իբր էս իշխանությունները քիչ փորձանք են Գյումրու գլխին, հիմա էլ պուտինագիր լրագրողներդ` ձեր աղբյուրներով հանդերձ:
Ի վերջո հասկացեք՝ Գյումրին նույնիսկ Ալեքսանդրապոլ անունը կրելու մոտ 90 տարիների ընթացքում ժողովուրդը ոչ մի պահ չի դադարել Գյումրի կոչելուց: Իսկ քաղաքի բնակիչներն իրենք իրենց միշտ անվանել են գյումրեցիներ, ուրիշներն էլ նույն կերպ են կոչել Գյումրու բնակիչներին: Ալեքսանդրապոլ անունն այդպես էլ չի կպել այս քաղաքին, երբեք գյումրեցիներն իրենց չեն կոչել ալեքսանդրապոլցիներ.... Ի դեպ, նույնը կարելի է ասել խորհրդային` Լենինական կոչվելու տարիների մասին: Այնպես որ, հանգիստ թողեք առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող քաղաքին ու լուրջ գործով զբաղվեք, սենսիացիաներ մի՛ սարքեք Գյումրու հաշվին:
Վահան Թումասյան

Էլի երևանյան լրագրողները անթեմա են մնացել, հերիք չէ բացահայտ հանցագործների ու բազում մարդկանց դժբախտություն պատճառած, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ լուրջ-լուրջ թեմաներով հարցազրույցներ են վարում: Այն դեպքում, երբ նրանց ընդամենը մի հարցն էլ բավական է. «թէ ինչո՞ւ մինչև հիմա բանտում չեն, կամ վերջապես ե՞րբ են Աստծո դատաստանին արժանանալու», հիմա էլ Գյումրու անունն են փորձում փոխել: Այ ձեր ցավը տանեմ վերջ տվեք: Ասենք մի քանի խեղկատակ հիմարություններ են դուրս տվել, ուրեմն պիտի լուրջ վերաբերվե՞ք: Իսկ էդ ձեր, այսպես ասած, գաղտնի աղբյուրներին էլ, որոնք իբրև թե Պուտինի հետ ամեն օր նստում-ելնում, կամ «ժուչոկ» ունեն դրած Կրեմլում, եթե իհարկե իրոք կան, ասեք ... ռադ եղեք: Իբր էս իշխանությունները քիչ փորձանք են Գյումրու գլխին, հիմա էլ պուտինագիր լրագրողներդ` ձեր աղբյուրներով հանդերձ:

Ի վերջո հասկացեք՝ Գյումրին նույնիսկ Ալեքսանդրապոլ անունը կրելու մոտ 90 տարիների ընթացքում ժողովուրդը ոչ մի պահ չի դադարել Գյումրի կոչելուց: Իսկ քաղաքի բնակիչներն իրենք իրենց միշտ անվանել են գյումրեցիներ, ուրիշներն էլ նույն կերպ են կոչել Գյումրու բնակիչներին: Ալեքսանդրապոլ անունն այդպես էլ չի կպել այս քաղաքին, երբեք գյումրեցիներն իրենց չեն կոչել ալեքսանդրապոլցիներ....

Ի դեպ, նույնը կարելի է ասել խորհրդային` Լենինական կոչվելու տարիների մասին: Այնպես որ, հանգիստ թողեք առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող քաղաքին ու լուրջ գործով զբաղվեք, սենսիացիաներ մի՛ սարքեք Գյումրու հաշվին:


Վահան Թումասյան

Աղբյուր` shirakcentre.org

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее