Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի բնակիչներից մեկը հենց մայրաքաղաքում հայտնաբերել է մի շան, որն անվիճելի նմանություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է jewsnews.co.il կայքը։
«Նմանակը» սթաֆորդշիրյան տերյերի ու գերմանական հովվաշան խառնուրդ է, որի հայացքը հիշեցնում է ռուս ղեկավարին։
Պուտինի ու շան կոլաժն արագորեն տարածվել է համացանցում՝ դառնալով բազմաթիվ կատակների ու քննարկումների առարկա։ Ոմանք կարծիք են հայտնել, որ ավելի շատ Պուտինն է շանը նման, քան թե շունը՝ Պուտինին։
Իսկ իռլանդացի երգիծաբան Գրահամ Նորթոնին էլ հետաքրքրել է, թե ի՞նչ դիրքորոշում ունի շունը միասեռականների իրավունքների հարցում։ Նշենք, որ ՌԴ-ն որոշ ժամանակ առաջ ընդունել էր միասեռականության քարոզն արգելող օրենք։