Հունիսի 26-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ժողովրդին, որի ընթացքում մեկնաբանել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած զինված ապստամբությունը։ Պուտինի հայտարարության հիմնական թեզերը՝ ստորև. *Ռուսական հասարակությունն ու իշխանությունները ցույց են տվել «սահմանադրական կարգի պաշտպանության ամենաբարձր համախմբումը»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, «բոլորին միավորել է հայրենիքի ճակատագրի պատասխանատվությունը»։ *Ապստամբության կազմակերպիչները դավաճանեցին ինչպես իրենց ժողովրդին, այնպես էլ նրանց, ովքեր ներքաշված էին այս հանցագործության մեջ։ ««Վագներ» խմբավորման մարտիկների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հայրենասերներն են և խիզախորեն կռվել են նրա շահերի համար»։ Պուտինն առաջարկել է նրանց կամ շարունակել ծառայությունը ՊՆ շարքերում, կամ գնալ տուն, կամ գնալ Բելառուս։ «Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի. կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա կլինի ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է Պուտինը։ Ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահը, առանց անուններ տալու, հայտարարել է, որ ապստամբության կազմակերպիչները դավաճանել են իրենց երկիրը, ժողովրդին և «հանցագործության մեջ ներքաշվածներին»։ «Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է Պուտինը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իրավիճակի խաղաղ կարգավորման գործում ներդրած ավանդի համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը տևել է հինգ րոպեից մի փոքր ավելի։ |
Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագներ»-ի ապստամբության հետ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet