galatv.am-ը գրում է, որ Կիևի Մայդանում ելույթ ունենալուց հետո, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես Վրաստանի փորձից ելնելով կարող եմ ասել, որ երբեք Պուտինը հենց այնպես ոչինչ չի ասում։ Եթե նա սպառնում է, ապա նա սովորաբար սպառնալիքը իրականացնում է։ Մի անգամ նա ինձ ասաց․ «Եվրոպայում ձեր բարեկամները շատ լավ բաներ են խոստանում, սակայն երբեք իրենց խոստմանը տեր չեն կանգնում։ Ես լավ բաներ չեմ խոստանում, բայց միշտ խոստումս կատարում եմ»։ Նա շատ վատ բաներ է խոստացել ուկրաինացիներին, մենք բոլորս պետք է զգուշանանք դրանից»:
Պուտինը եթե սպառնում է, ապա սպառնալիքը իրականացնում է. Սահակաշվիլի. galatv.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet