▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ծաղրել է Էրդողանին

Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինը Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո  զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ շնորհավորելով  նրա «Արդարություն ու զարգացում» կուսակցության՝ հաղթանակի կապակցությամբ:

Շատերն այս զանգը ծաղրանք համարեցին:

«Թուրքական կայքերից մեկը գրել էր, որ այս զանգը հայհոյանքի նման էր, որովհետև Պուտինը պետք է զանգահարեր վարչապետին, քանի որ նա էր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարը: Ընտրություններում որոշվելու էր Էրդողանի բախտը, ով պետք է լիարժեք նախագահ դառնար ու բոլոր գործընթացներն իր ձեռքը վեցներ: Էրդողանի բոլոր հույսերը հօդս ցնդեցին, դրա համար Պուտինը շնորհավորեց նրան: Այս ծաղրանքը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Պուտինի Երևանում գտնվելու և ուղերձի  հետ, ինչի մասին Էրդողանը խիստ հայտարարություն էր արել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անի Կարապետյան

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее