Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ մի խումբ երիտասարդներ խանգարել են Ժառանգության առաջնորդի ելույթին և վանկարկել են` Հեռացեք:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը անդադարար ընդհատել է նաև կապանցի մի կին:
Այդ փաստերն ակնհայտորեն ազդել են Րաֆֆի Հովհաննիսյանի վրա և նա կիսատ է թողել իր ելույթը:
Իսկ Ժառանգության անդամ Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով հայտարարել է, որ այդ սադրիչներին ուղարկել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որի տեղն, ըստ Փոստանջյանի, Նուբարաշենի բանտն է, ուր ուղևորվելու համար նա պետք է արդեն ճամպրուկները հավաքի:
Ոստիկանության աշխատակիցն էլ բարձրախոսով տեղեկացրել է, որ հանրահավաքի վերաբերյալ Կապանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, ինչից հետո հանրահավաքի մասնակիցները սկսել են սուլել:
Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է հանրահավաքը, իսկ ժողովրդին խորհուրդ է տվել սադրանքներին չենթարկվել, սակայն նաև չվախենալ: