«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է այն լուրը, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, իր հայտարարության հետ կապված, թե նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն, ասել է, որ 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական Միությունում եւ այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը:
Փոստանջյանը նշել է, որ շուտով այս մասին հայտարարություն է տարածելու: