ԱԱԾ տնօրենի նշանակման կարգը 2003-ին Ռոբերտ Քոչարյանը փոխեց, որպեսզի հանկարծ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով գործընկերները չպահանջեն: Ու թվում էր, թե ներդրված կարգը հնարավորություն չի տալիս այդ կառույցի ղեկավարի պաշտոնում «դրսից» մարդ նշանակել: Բայց Սերժ Սարգսյանն այդ ընկալումը վերացրեց: ԱԱԾ-ում չաշխատած մարդուն այդ կառույցի ղեկավարի պաշտոն վստահելով՝ նա այդ գերատեսչության ներկա անձնակազմին փաստացի հասկացրեց, որ իրենց կարիերայի համար կարեւորը երկար տարիներ ծառայելը չէ: Զինվորական պաշտոնում քաղաքացիական ծառայողին նշանակելը, պարզվում է, իրավական տեսանկյունից եւս խնդրահարույց է: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ՀՀ վարչական դատարանում բողոքարկել է Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագիրը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել: Կասկածից վեր է, որ դատարանն այն կհրաժարվի քննարկել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։