▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն...». Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ա'զգ հայոց,
Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։ 
Շտապելով ՀՀ Կառավարություն' փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։
Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից' նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։ 
Սիրելի' հայրենակիցներ,
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее