▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Ռոզան ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել. բուժման համար գումար է անհրաժեշտ

Արտաշատից փոքրիկ Ռոզա Եսայանը ծնվել է վաղաժամ՝  2012 թվականի փետրվարի 10-ին: Վաղաժամկետ ծննդաբերության արդյունքում երեխայի մոտ առկա են բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք էլ փոքրիկին տարել են գլոբալ զարգացման հապաղման: Նրա մոտ առկա են նաև միզուղային խնդիրներ և ներկա դրությամբ նա հսկողության տակ է գտնվում և Մանկական հոգեբուժական դիսպանսերում, և  Արաբկիր բժշկական կենտրոնում, և Հայաստանի վերականգնողական կենտրոնում: Փոքրիկն ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, խոսքի բացակայության հետևանքով ունի սուր նյարդային լարվածություն: Բուժող մասնագետները մայրիկին խորհուրդ են տվել փոքրիկի բուժումը շարունակել Գերմանիայի Դաշնությունում՝ համատեղ խորացված կուրսով, սակայն երիտասարդ կինը ունենալով ևս մեկ փոքրիկ և լինելով միայնակ մայր, չի կարողանում իրականացնել դստեր բուժման կուրսը: Խնդրանքով դիմում է հանրության աջակցությանը օգնել իրակաացնելու երեխայի բուժման ընթացքը արտերկրում: Կոնվերսբանկում բացվել են հաշվեհամարներ Ռոզայի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի անունով.

1930055037790100 ՀՀ դրամ

1930055037790101 ԱՄՆ դոլար

1930055037790104 ԵՎՐՈ          

1930055037790154 ՌԴ ռուբլի

SWIFT:COVBAM22

Հեռախոսահամար ՝ +37498 524 121:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее