«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ամենամեծ փրկությունը մի բան կարող լինել. երբ որ մենք ազգովի մի վեց ամիս միայն հաց ու պանիր ուտենք, հարկերը լրիվ վճարենք և այդ գումարներով մեր արտաքին պարտքերը մարենք: Առավելս ևս՝ մասնավոր կոմունիկացիաները պետականացնեն, ու այդ գումարները մեր բյուջե գնան: Դա բավական է, որ էլ ոչ ոքից պարտք չվերցնենք»,- երեկ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
Նա կարծիքով՝ ցանկությամբ ոչինչ հնարավոր չէ անել, պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել: «Դրա փոխարեն մեր հարկայինը այսօր բանսարկությամբ է զբաղված»,- ասաց պատգամավորը:
Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում