▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության փոփոխության դեպքում». քաղաքագետը` ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու` Հայաստանի որոշումը սխալ է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Տաջիկստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Սայֆուլո Սաֆարովը:

«ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու` Հայաստանի որոշումը նախևառաջ քաղաքական սխալ է: Հայաստանը երկար տարիներ եղել է ՀԱՊԿ անդամ՝ ստանալով արտոնություններ, ռազմատեխնիկական աջակցություն, և այդ որոշումն ավելի քան տարօրինակ է: Նրանք պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության՝ վարչապետի և նախագահի փոփոխության դեպքում»,- ասել է քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее