▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է սառնասրտություն պահպանենք և պատրաստ լինենք նաև զենքով դիմակայել արտաքին ճնշմումներին

Թեժանում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների «վտանգված» ապագայի շուրջ ծավալված տեսական բանավեճը: Հայաստանի կողմից դրան մասնակցում են ինչպես` «ռուսասեր», այնպես էլ` «ռուսատյաց» քաղաքական գործիչներն ու փորձագետներն, իսկ ռուսական կողմից` «հայասեր եվրոպատյացները»: Այս բանավեճը հանգում է մեկ հետևության` որ ուղին էլ ընտրի Հայաստանը` եվրաինտեգրումը, թե` ռուսադավանությունը, միևնույն է` մեր երկիրն անխուսափելիորեն կործանվելու է: Կործանվելու է եվրամիասեռականների սպասվող սանձարձակությունների, կամ էլ ռուսական արջի հայերի հանդեպ որդեգրելիք բութ և անօրեն ստրակահալածության արդյունքում: Սա զգացմունքայինի ոլորտին էր վերաբերում: Ռացիոնալի ոլորտին վերաբերողը տնտեսության ու անվտանգության խնդիրներն են, որոնք հատկապես բանավեճի ռուս մասնակիցների համար ավանդաբար անքակտելի միասնություն են կազմում: Նրանք ասում են.«Հայաստանի` Ռուսաստանի հանդեպ ունեցած պահանջները չափազանց մեծ են` մեզանից Ղարաբաղի ճանաչում եք ակնկալում, էժան գազ եք ուզում, էժան զենք եք ուզում, ռազմական աջակցություն եք ուզում ու դրա հետ մեկտեղ էլ գնում եք եվրաինտեգրման ճանապարհով: Բա դա ազնիվ գործընկերոջ անելիք բան է : Որ այդպես է, մենք էլ Ադրբեջանի հետ կմերձենանք ու այնժամ տեսնենք, թե Ղարաբաղին ինչ ճակատագիր բաժին կհասնի: «Պարզվել է նաև, որ Հայաստանի եվրաինտեգրումը տնտեսական աղետ է գուժում Ռուսաստանի համար, քանի որ հակառակ այն հանգամանքին, որ այս երկու եղբայրական երկրներն ընդհանուր սահման չունեն, այնուամենայնիվ Հայաստանից Ռուսաստան կարող է սկսվել եվրոպական ապրանքների հսկայածավալ ու անկառավարելի ներհոսք, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում ռուսական տնտեսական համակարգն անխուսափելիորեն կփլուզվի:Այսինքն` այն ինչ չկարողացան անել ռուսներին սահմանակից Ուկրաինան ու Բելառուսը, գլուխ կբերի առևտրային գիգանտ Հայաստանը: Այս տխմարությունները դուրս են տալիս Ռուսաստանում որպես հայերի բարեկամ հայտնի տարատեսակ գործիչները, ում անմիջական ջանքերի արդյունքն են Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին տասնամյակներում ունեցած բոլոր ռազմաքաղաքական տապալումները: Տնտեսական ոլորտի հետ կապված մեկ բանն է ակնհայտ ` ցավալիորեն Ռուսաստանը հարաբերականորեն արդյունավետ տնտեսական գործունեություն է ծավալում բացառապես իր ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում : Ռուսական քաղաքականության ստվերայինները, եվրաինտեգրման հետ կապված Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելով, նախապատրաստում են Արցախը հանձնելու միջոցով Կիրովաբադում Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերականգնելու համար անհրաժեշտ բարոյական և քաղաքական մթնոլորտն ու առարկայական պայմանները: Այս ամենը կապ չունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի հետ, պարզապես այդ մարդկանց կարծիքով պահն է հասունացել, երբ գուցե հնարավոր կլինի Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը տարիներ շարունակ ապահոված միակ իրական դաշնակցին` Հայաստանին դավաճանելու միջոցով ընդլայնել այդ ներկայությունը: 
Ռուսաստանի անցյալն ու ապագան ծախած և քամուն տված կոմիերիտական երբեմնի վերնախավի զառամյալ ներկայացուցիչների հերթական ստորությունն է: Ինչ արած` դա էլ իրենց կենսակերպն է: Մենք պարզապես պետք է սառնասրտություն պահպանենք և պատրաստ լինենք նաև զենքով դիմակայել ցանկացած արտաքին ճնշման: Իսկ ավելի լավ կլինի, եթե քաղաքական մակարդակում կանխարգելվեն հնարավոր բացասական զարգացումները` այդ հնարավորությունը կա:

Արման Մելիքյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее