▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ ամեն ինչի համը հանել.Օլգա Այվազյան

Life.panorama.am-ը գրում է, որ  այսօրվա զրուցակիցը 90-ականների վերջում հանրությանը հայտնի դարձած երգչուհի Օլգա Այվազյանի հետ: Խոսելով  նոր դարաշրջանի շոու-բիզնես ինտեգրվելու դժվարությունների մասին, երգչուհին ասաց.

«Ինտեգրվելու մասին երբեք չեմ մտածել, քանի որ ավելի շատ նոր սերունդն է փորձել ինտեգրվել մեզ, հարմարվել կամ փորձել շփում հաստատել մեզ հետ: Ես շատ նորմալ եմ վերաբերվում հայկական երգարվեստի նոր սերնդին, քանի որ կան շատ տաղանդավոր երիտասարդներ, իհարկե, կան նաև մարդկ, ովքեր պարզապես ուզում են ճանաչվել, փառք ձեռք բերել, ովքեր չգիտեն անգամ ինչու և ուր են եկել»:

Երգչուհին նկատեց, որ շոու-բիզնեսն այն ասպարեզն է, ուր գրկաբաց ոչ մեկին չեն ընդունում, և սա գիտակցելով երգչուհին իր առջև ծառացած խոչընդոտներին նորմալ է վերաբերվել. «Խոչընդոտներ եղել են ու կլինեն, բայց այս ասպարեզը ընտրող մարդը պետք է պատրաստ լինի նման իրադարձությունների»,- նշեց նա:

Մեկնաբանելով եթերում քիչ երևալու պատճառները, Օլգան ասաց. «Հեռուստաէկրաններին շատ երևալն ինձ համար չէ, պետք չէ ամեն ինչի համը հանել, պետք է թողնել, որպեսզի քեզ կարոտեն և ցանկանան դիտել, ոչ թե քեզ տեսնելիս հեռուստաալիքը փոխեն»:

Երգչուհին տեղեկացրեց, որ  շուտով պատրաստ կլինի իր նոր երգը, որի տեսահոլովակը, նրա խոսքերով, իրեն երկար սպասեցնել չի տա: Անդրադառնալով անձնական կյանքի վերաբերյալ հարցին, Օլգան ասաց. «Ես չեմ սիրում անձնականիցս խոսել, միայն կասեմ, որ ես էլ բոլոր նորմալ կանանց նման ցանկանում եմ ընտանիք ունենալ և սիրելի գործս համատեղել ընտանիքիս հետ»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее