▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետը պահանջել է մեկ ստուգումից տուգանք բերել 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի. «Չորրորդ ինքնիշխանություն»

«ՉԻ» ահազանգ էր ստացել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն աշխատանքային այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ տեսչության մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ստիպված են եղել դիմում գրել և հեռանալ։

 

«Նրանց դիմումները, սակայն, չեն ստորագրվել։ Մեզ փոխանցեցին, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Խալիկյանը պահանջել է մեկ ստուգումից տուգանք բերել 1 միլիոն ՀՀ դրամ և դրանից ավել չափով, սակայն աշխատակիցները «դիմադրել» են՝ ասելով, որ մաքսիմումը մեկ ստուգումից, եթե իսկապես խախտումներ արձանագրվեն, կարող են 300 հազար դրամ «բերել»։ Կողմերը «համաձայնության չեն» եկել, և նրանք ստիպված դիմում են գրել։ Ի դեպ՝ մեզ ասացին նաև, որ Խալիկյանը նախընտրում է աշխատանքի ընդունել իր հետ ազգակցական կապ ունեցոդ մարդկանց։ Մեկ հավելում ևս՝ Շուկայի վերահսկողության վարչության պետ Լևոն Խալիկյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի սանիկն է։

 

Խալիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, այո, դիմումներ գրողներ եդել են, շուրչջ 9 մարդ, այդ թվում Խալիկյանի տեղակալը, սակայն ազատման դիմում ստորագրողը ոչ թև ինքն է, այլ նախարարության աշխատակազմի դեկավարը։ Մնացածի մասով Խալիկյանը հերքեց, փոխարենը հաստատելով, որ ինքը Լևոն Սարգսյանի սանիկն է»,– գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее