«Վերջին շրջանում ՀՀ բոլոր պետական հիմնարկների աշխատակիցների շրջանում անկումային տրամադրություններ են տիրում: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրացնելուց հետո պետական հիմնարկների աշխատակիցները տեղեկացել են, որ նախկին պարգևավճարներն այլևս չեն ստանա:
Այսինքն՝ չնայած աշխատավարձերը բարձրացել են, բայց պարգևավճարներից զրկվելու արդյունքում պետական ծառայողների տարեկան եկամուտը չի ավելացել:
«Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ պետական ծառայողների կողմից պարգևավճարների վերաբերյալ իրենց ղեկավարներին ուղղված հարցերին վերջիններս պատասխանում են, որ պետբյուջեն դատարկ է, գումար չկա, և ոչինչ չեն կարող անել»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում