«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն իրականացել:
Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում