««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ձերբակալության հաջորդ օրը տարել են Գյումրիի հոսպիտալ: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացել է, և նրան հոսպիտալ տեղափոխելուց հետո տարբեր ստուգումների են ենթարկել: Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, և ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել:
Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոսպիտալում աշխատում են նաև հայ բժիշկներ, որոնցից շատերը հրաժարվել են Պերմյակովի առողջական խնդիրներով զբաղվել: Ի դեպ, բժիշկներն ընդհանուր ստուգելն են նաև՝ արդյո՞ք ոճրագործության մեջ մեղադրվող երիտասարդը որևէ առողջական խնդիր ունի, թե չէ»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում