ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է.
«Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացնում է 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով, սակայն Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում պայթյունից հետո տեղադրել է լրացուցիչ շարժական դիտակայաններ, այդ թվում՝ պայթյունի վայրում: Կայաններ են տեղադրվել նաև որոշակի հեռավորության վրա:
Պայթյունից 5 և 10 մ հեռավորության վրա ազոտի ու ծծմբի երկօքսիդները մինչև 2.5 -3 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանային կոնցենտրացիան, սակայն այդ թիվը գնալով նվազում է»: