▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայքարիր հանուն սիրո». Արամ MP3-ի «եվրատեսիլյան» երգի բնորոշող բառերը

Արամ MP3-ն, ով  այսօր ներկայացնելու  Եվրատեսիլ-2014 մրցույթի երգը, ֆեյսբուքյան էջում գրել է. «14.03.2014 … Շատ կարևոր և սպասված օր բոլորիս համար… Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ եմ զգում ես այս պահին… Հույս ունեմ, որ երգը և տեսահոլովակը կարդարացնեն ձեր սպասելիքները … Պրեմիերան դիտեք 22:00-ին՝ Առաջին ալիքի եթերում…»:

Նշենք, որ արդեն հայտնի են Արամ MP3-ի  երգի բնորոշող խոսքերը. այն է` «պայքարիր հանուն սիրո»: «Եվրատեսիլյան» երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների ու մասնագիտական focus group-ի արդյունքում: 

Արամ МP3-ը Եվրատեսիլ-2014 երգի մրցույթում  ելույթ կունենա մայիսի 6–ի կիզաեզրափակչին. եզրափակիչը մայիսի 10-ին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее