▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարեք ատելության խոսքի դեմ. Սվիտալսկին՝ Հայաստանի ԶԼՄ-ներին

 

 

 

Պաշտպանեք ձեր ազատությունը եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:

 

Դեսպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին տարիների համագործակցության համար, նշելով, որ մեծ հաճույք է ստացել այդ համագործակցությունից.

«Շնորհակալություն ձեզ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք եւ բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ, եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Դուք ունեք շատ հստակ, շատ կառեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ»:

Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ անգլերենով՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее