▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարը մինչև հիմա շարունակվում է, մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում. Անիտա Հարությունյան

Դիտեք նաև՝

Մոդել Անիտա Հարությունյանը գրում է.

/filemanager/uploads/anita_cicernakaberd.jpg

«Ինչքան դժվարությունների միջով է անցել հայ ազգը, ինչքան արցունք է տեսել, բազմաթիվ զոհեր:Ամեն հայի աչքերում կան պատկերներ, հիշողության մեջ` պահեր, որոնցով անցել է նա, որը իր հոգում ցավ է թողել, ու ամեն անգամ հիշելուց այդ աչքերը կրկին արցունքով են լցվում:

Սուտ է, որ ասում են ժամանակը բուժում է, ժամանակը ոչինչ չի բուժում, հայի վերքն դեռևս ցավում է ու չի սպիանում: Մարդն չի կարող մոռանալ այն, ինչ սեփական մարմնի վրա է զգացել, երևի չի եղել այնպիսի ժամանակաշրջան Հայաստանի համար, որն նա ապրել է հանգիստ ու խաղաղ, մեկ թշնամին է նրա վրա հարձակվել ու խլել բազում կյանքեր, որոնք հայրենիքի պաշտպանության համար զենք են վերցրել ու կռվել, մեկ բնությունն է դաժան գտնվել հայի դեմ կամ էլ մի ուրիշ պատճառ է եղել, բայց հայն չի հանձնվել, նա միշտ պայքարել է, չի թողել իր հավատը, իր հայրենիքը, չի դադարել կռվել թշնամու դեմ,ով փորձել է իրենից խլել պապերի հողը:

Այդ պայքարը մինչև հիմա շարունակվում է,մինչև հիմա հայն հանգիստ չունի, բայց չի հանձնվում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее