▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքա՞ր, թե՞ ճամարտակություն

Էլեկտրոնային կայքերում  հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Գյումրիում ևս նախատեսվում է կազմակերպել բողոքի ակցիաներ .... սակայն այն ամենևին էլ կապ չունի քաղաքային տրանսպորտի գների թանկացման կամ այլ իրողության հետ, որ կարող էր առաջացնել գյումրեցիների արդարացի զայրույթը: Խնդիրը Հայրաքաղաքում լրիվ այլ է, կասեի նույնիսկ զավեշտալի. ըստ հրապարակման <<շուրջ 60 երիտասարդներ և ՀԿ- ների ներկայացուցիչներ երկուշաբթի օրվանից սկսելու են բողոքի ակցիաներ անցկացնել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց և պահանջելու են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հրապարակային ներողություն խնդրել այն բանի համար, որ ասել է, թե եկեղեցին ինքն է կառուցում>>: Ինչ է սա նշանակում, ինչի մասին է խոսքը կամ ինչ իմաստ ունի նմանատիպ ակցիայի անցկացումը. այլևս չենք ասում, թե ում է այն ձեռնտու կամ ով ինչ շահեր ունի այդ ակցիաներում հետապնդելիք: Հետաքրքրական է, որ Հայրաքաղաքում հիմա անդորր է և սոցիալական ծանր բեռան տակ կքած և իր ամենօրյա գոյապայքարը մողող գյումրեցին օրավուր հացի խնդրի լուծման իր կենաց մահու կռվի մեջ է ու չեմ էլ կարծում, թե որևէ գյումրեցու նմանատիպ ակցիան կհետաքրքրի: Մինչդեռ որևէ գյումրեցի գիտի, որ Ամենափրկչի վերակառուցմամբ ամենից շատ հետաքրքրված է հենց նախկին քաղաքապետն ու իր ընտանիքը և բազմնիցս է այդ մասին խոսվել, գրվել, նույնիսկ դրամական հանգանակություններ անցկացվել: Զարմանալի է, թե նույն երիտասարդներն ու ՀԿ-ները Վ. Ղուկասյանի քաղաքապետության տարիներին ինչու որևէ ձայն ու ծպտուն չէին հանում, և հիմա միանգամից արթնացավ նրանց մեջ արդարության վերահաստատման նվիրական զգացողությունը: Պայքարող երիտսարդներն օրինակ, կարող են պայքարել այլ հարցերի շուրջ, ասենք ջրագծերի նորացման աշխատանքների ժամանակ թույլ տված կոպիտ սխալների, բնակիչներին հասցված նյութական վնասի, քաղաքի փողոցներում ասֆալտի վերջին մնացորդների ոչնչացման, գյումրեցիների լեզվով ասած <<մի անձրևի միայն դիմացող նեսկաֆե ասֆալտի>> ու էլի հազար ու մի հարցերի ու խնդիրների համար օրինական ու արդար լուծում պահանջելով որով նաև ինչ որ կերպ կթեթևացնեն ու օգտակարություն կբերեն իրենց համաքաղաքացիների կյանքին ու կենցաղին: Այլապես անիմաստ է նմանատիպ չեմ վարանի ասել թեթևամիտ ձեռնարկներով ասպարեզում երևալն ու արդարություն խաղալը:Թերևս նրանք կարող են ասենք հասարակական կամավորոթւյան սկզբունքով օգնել կարիքավորներին ծերերին, սեփական միջոցներով ինչ որ ձեռնարկներ անել, այլապես Գյումրի մտնող որևէ մեկը կարող է հստակ ասել, որ քաղաքում հասունանում է սոցիալական նույնիսկ մարդասիրական աղետ կամ ճգնաժամ: Չեմ մոռանա վերջերս մի նյութի հրապարակումը, որտեղ ասվում է, որ .... իրահրկե կներեք բայց պիտի ասեմ, հայրաքաղաքում մարմնավաճառների ծառայության արժեքը սկսվում է մեկ կարկանդակից կամ խաչապուրուց: Սոցիալական այս վիճակում գտնվող քաղաքում նմանատիպ ակցիան անցկացնելը վիրավորական է հենց գյումրեցու համար ... նման ակցիա կարելի է անցկացնել ասենք ավելի ապահովված քաղաքում այն էլ ոչ Հայաստանում, ասենք գոնե Շվեդիայում.... այնպես որ կարելի է ասել սպասվելիք շոուն լինելու է խիստ կանխատեսելի ու ձանձանալու հասնող անհետաքրքիր:

 

Հեղինակ`

Արմ Հակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее