«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու նախօրյակին՝ շաբաթ օրը երեկոյան, 2-3 ժամ շարունակ նախագահականում ընթացել են ծանր կոնսուլտացիաներ՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով։
Կանգ են առել հետևյալի վրա. Հովիկը վարչապետ է դառնում հետևյալ պայմաններով. Ծառուկյանը պետք է հայտարարի.
ա/հետ են կանչում իրենց կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասով. հիշենք, որ ԲՀԿ-ն, ոչ Ծառուկյանի դեմքով, ասել է, որ դեմ են այդ փոփոխություններին, բ/«Գտնում են», որ Կուտակայինի մասին օրենքը կյանքի պետք է կոչվի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյաևի ղեկավարությամբ,
գ/Գագիկ Ծառուկյանը պետք է քիչ շփվի «այլոց» հետ։
Այս կետի տակ նկատի է առնվել առաջին հերթին Ծառուկյանի հետ վերջերս լուսանկարված Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հերթին՝ չլուսանկարված Ռոբերտ Քոչարյանը։
Պայմանավորվածություն, որպես այդպիսին, որ ԲՀԿ-ն մտնելու է կոալիցիայի կազմի մեջ, չի եղել»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում