Պայծառատես Նորա Զուրաբյանն իր ելույթով մեծ տպավորություն է թողել ռուսական «Я могу» շոուի հանդիսատեսի վրա: Վերջինս հաղորդման շրջանակներում պետք է գուշակեր վարագույրների հետևում թաքնված 5 մարդկանց տարիքը, սեռը և նկարագրեր նրանց արտաքինը: Նշենք, որ նա ճշգրտորեն նկարագրել է 4 մարդկանց: Հատկանշականն այն է, որ Նորան դժվարացել է միայն հաղորդավարին` Յակուբովիչին ճանաչելու ժամանակ` սկզբում նշելով, որ նա կին է, ինչի պատճառով էլ զրկվել է 50.000 ռուբլի դրամական մրցանակից:
Նորայի խոսքով`իրենց տոհմում եղել են պայծառատեսներ ու էքստրասենսներ, բայց ինքը երբեք էլ մտադրություն չի ունեցլ զբաղվել դրանով, բացի դրանից ամուսինն ու նրա ընատնիքն էլ են դեմ եղել դրան: Միայն հիվանդությունն է հետագայում ստիպել Նորային փոխել իր որոշումը, քանի որ նա սկսել է իրեն լավ զգալ միայն այն դեպքում, երբ օգնել է մարդկանց;
Կարդացեք նաև` Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով զարմացրել է ռուսական «Я могу» շոուի հանդիսատեսին