««Սասնա ծռերի» գործով պարագլուխ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունից հետո հնարավոր է որոշում կայացվի քրեական գործով պաշտպաններից ոմանց վարույթից հեռացնելու մասին: Բանն այն է, որ զինված խմբավորման պարագլուխներից Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը, որ մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելիս ոստիկանների սպանելու և բանկոմատ թալանելու մեջ, կապ չունեն դրա հետ:
«Պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է, որի համար հիմա պատժվում է Արմեն Բիլյանը: Մեկ էլ բանկոմատ բացելու խնդիր են ասում: Դրա հեղինակն էլ մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է»:
Եվ ահա այս հայտարարությունից հետո ամբաստանյալների շահերի միջև հակասություն է առաջացել, և փաստաբանները, որոնք պաշտպանում են միաժամանակ այս անձանց, հնարավոր է՝ պարզապես վարույթից հեռացվեն:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ խոսքը հանրային պաշտպանների մասին է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև՝ Ոստիկանի վրա ոչ թե Բիլյանն է կրակել, այլ Էդվարդ Գրիգորյանը.Պավլիկ Մանուկյան