Նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանն արձագանքել է «Իրավունք» թերթի՝ «Անդրիաս Ղուկասյանը մոտ 50 հազար դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա է գնել» վերնագրով հրապարակմանն ու ֆեյսբուքյան էջում գրել հետևյալը.
«Թանկարժեք Հայկ Բաբուխանյան, քեզ հանձնարարել են, որ դու ինձ վրա մի կարգին կոմպրոմատ հայթայթես, իսկ դու ի՞նչ ես արել։ Պատվիրատուներիդ էշի տեղ ե՞ս դնում։ Ամբողջ հանրապետությունը գիտի, որ այդ մեքենան գնել եմ 2007թ․, իսկ վերջին նախագահական ընտությունները եղել են 2013թ․։ Մեր երկրում միայն դու կարող էիր գալ «հանճարեղ» եզրահանգման, որ «․․․միգուցե նախագահական ընտրություններում հացադուլ հայտարարելու շնորհիվ է նա շքեղ մեքենա գնել»»։