«Հրապարակը» գրում է. «Կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Մեր տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, եւ ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա եւ որոշ ժամանակ «նստի»: Դատավարությունը կվերսկսեն եւ օբյեկտիվ քննություն կանեն: Ըստ որոշ աղբյուրների, Սիրադեղյանն այս ընթացքում վեպ է գրել, որը հանձնարարել է տպագրել շատ տարիներ անց»: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Պատրաստ են զիջումների գնալ Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցով. «Հրապարակ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet