Զզվելի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում:
Սա նման է դանդաղ մարող հրաբխի, ինչը ժամանակ առ ժամանակ, մի քանի պտղունց արտանետումներ է անում` ահազանգելով ընդերքում սպառվող կենսունակ գոյացության ավարտը: Ու միայն Աստծուն է հայտնի,թե այդ «հրաբուխն» ինչքան ժամանակ մարած կմնա...
Երբ հասարակության մի մասն համառ պայքարում է ստրկության դեմ, իսկ մյուսն ընդհակառակը` իր մի քանի կոպեկը չկորցնելու,երբ մարդկային արժանապատվության բոլոր նորմերն ուրացած` մարդն սկսում է խրախուսել դավաճանությունն ու ամբողջատիրությունը հանուն սեփական ստրկությամբ ձեռք բերված թվացյալ բարեկեցության` հարևանի,ընկերոջ,բարեկամի,համաքաղաքացու հաշվին,այդ ժողովրդի «ընդերքը» դատապարտված է...
Հայը` երբ էր անտարբեր անցել,երբ իր հարևանությամբ կանանց ու աղջիկների են նվաստացնում:Երբ իր ընկերոջը,մտերիմին,համաքաղաքացուն ստորացնում ու բռնանում են:Երբ աչքի առաջ սոված ու աղքատության մեջ դեգերող հազարավոր ընտանիքներ են,մանկության հեքիաթներ չտեսած հազարավոր մանուկներ,խեղված ճակատագրեր ու համատարած դավաճանություն:
Միթե այս է մեր ժողովրդի իրական դեմքն ու էությունը, որ ապրել ու չենք իմացել...
Միթե վերջին մեր հաղթանակն «Արցախյան գոյամարտում», ինքներս մեզ բնաջնջելու` թշնամու իղձերի իրականացման հաղթանակն էր...Այլապես,երբ է հայի հերոս զինվորը թալանել սեփական ժողովրդին: Որ ֆիդայինն է կռվել սեփական ժողովրդին ստրկացնելու հեռանկարներով...սեփական երկիրը դատարկել տալու գնով` իշխանություն շորթելու մոլուցքով, ապականել ազգային ոգին ու արժեքները:
21-րդ դարի, ազգիս քաղաքական մտքի դեղնակտուցներն իրենց` «դիմություն-ընդդիմություն» ներկայացման չստացված ու պարզունակ հանճարեղությամբ, հասարակությանն հասցնելով հիասթափության ու անվստահության վերջնակետին`հանուն մի քանի տարվա շռայլության,որ միևնույնն է,ունենալու են նույն ստրուկների կարգավիճակում,հասարակության ամեն համառորեն չմարող հրաբխի անհույս ժայթքումների ֆոնին` ցնծությունների էյֆորիա են ապրում:
«Ապրե’ք» տղերք...
Պատմությունը` ձեզ չի մոռանա...
Պատմությունը ձեզ չի մոռանա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet