▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորներին կպատժեն՝ տեղեկությունների «արտահոսքի» համար. «Ժողովուրդ»

«Պատգամավորների և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ մայիսի 4-ին տեղի ունեցած փակ հանդիպումից տեղեկությունների «արտահոսքի» շուրջ բարձրացած աղմուկը շարունակում Է նոր երանգներ ստանալ։ Բանն այն է, որ ՀՀ իշխանությունների վերնախավին զայրացրել Է այն փաստը, որ պատգամավորներից ոմանք համարձակվել են փակ հանդիպումից լրագրողներին, այդ թվում մեզ՝ «Ժողովուրդ» օրաթերթին, տեղեկություններ հաղորդել։

 

Իհարկե, լրագրողներին փոխանցված տեղեկություններում ոչ մի պետական գաղտնիք չի եղել, բայց, միևնույն Է, իշխանական վերնախավը որոշել է «պատժել» հանդուգն պատգամավորներին։ Արդյունքում, բոլոր այն պատգամավորները, որոնք կասկածվում են, որ կարող Էին լրատվական արտահոսքի հեղինակ լինել, այս օրերին հայտնվել են նախագահականի տեսադաշտում։ Ըստ լուրերի՝ նախագահականում դեռ չեն որոշել պատգամավորներին կոնկրետ ինչպես պատժել։ Առավել հավանական Է, որ ամենացավոտ զենքը կկիրառեն՝ օրենսդիրների հետ կապվող ընկերություններին ֆինանսական տույժի ենթարկելու ձևով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее