ՀՀ ԱԺ այն պատգամավորների ցանկը, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել են 30 տարեկանից հետո, ներկայացրել է eMedia.am-ը:
Սամվել Լիմինդրի Ալեքսանյան- ՀՀԿ, Ծնվել է 1968 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 34 տարեկանում՝ 2002 թվականին: Տնտեսագետ:
Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան- ԲՀԿ, Ծնվել է 1961 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 35 տարեկանում՝ 1996 թվականին: Իրավագետ:
Հրանտ Մերուժանի Գրիգորյան- ՀՀԿ, Ծնվել է 1966 թվականին. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 34 տարեկանում՝ 2000 թվականին: Տնտեսագետ:
Մանվել Սեկտորի Գրիգորյան-ՀՀԿ, Ծնվել է 1956 թվականին: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 42 տարեկանում՝ 1998 թվականին: Իրավաբան:
Իշխան Միշայի Խաչատրյան-ՕԵԿ, Ծնվել է 1969 թվականին: Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 36 տարեկանում՝ 2005 թվականին: Մասնագիտությունը նշված չէ:
Առաքել Աբրահամի Մովսիսյան-ՀՀԿ, Ծնվել է 1966 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 31 տարեկանում՝1997 թվականին: Ստացել նախնական ռազմական պատրաստականություն և մարմնակրթություն մասնագիտությունը:
Մուրադ Սահակի Մուրադյան-ՀՀԿ, Ծնվել է 1957 թվականին, բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտել է 37 տարեկանում՝ 1994 թվականին: Տնտեսագետ: