▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի մասնակցությամբ խնջույքի լողափն ապօրինի է գործում. բացահայտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքի թեման, որին ներկա է եղել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակում է լայնորեն քննադատվել, քանի որ բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու և դիմակ չկրելու համար։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան «White Shorja»-ի ստեղծման մասին։

Պարզվում է, որ դեռևս այս տարվա մայիս ամսին, երբ լողափի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը 4 տեսակի խախտում է արձանագրել՝ հողի ապօրինի զավթում, ռելիեֆի խախտում, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ վնաս և ապօրինի շինարարություն։ Ինչո՞ւ հողի ապօրինի զավթում. որովհետև դեռևս 2012 թվականին այդ տարածքը վարձակալել է ոմն Ռուբեն Չախմախչյան անունով քաղաքացի, պարտքեր կուտակել և, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանից հեռացել է։ Այժմ Պարկը դատական քաշքշուկների մեջ Է Չախմախչյանի հետ` տվյալ տարածքի գումարի բռնագանձման պահանջով։ Իսկ 2012 թվականից հետո տվյալ տարածքի նկատմամբ հողօգտագործման իրավունքի ժամկետն ավարտվել է, և այժմ, եթե այդտեղ գործունեություն է իրականացվում, ապա դա համարվում է ապօրինի զավթում։ Ստացվում է, որ «White Shorja»-ն ապօրինի է գործում: Սա դեռ ամենը չէ.
     այս պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի ԺՊ Վահե Ջիլավյանը։

Պարզվում է` Պարկի տեսուչը չի բավարարվել մեկ արձանագրությամբ (մայիսին առաջին արձանագրությունն է կազմվել). երկու շաբաթ առաջ կազմվել է ևս մեկը՝ նույն խախտումների համար, դրանց ուղղակի ընթացք չի տրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ Ջիլավյանը ծածուկ «հանձնարարել է» ընթացք չտալ արձանագրություններին. թե ինչու, թերևս պետք է ենթադրել, թեև նախարարի ԺՊ մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել այդ լուրերը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее