«Մեդիա կենտրոնում» «Մանդատ» ՀԿ-ն ներկայացնում է Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
Քննարկամը ներկա են Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) և Արծվիկ Մինասյանը(ՀՅԴ):
Ներկայացված արդյունքների հետ համաձայն չէ Տիգրան Ուրիխանյանը, ով անհամաձայնությունը մանրամասնեց հետևյալ կերպ. «Չի կարելի 20 օրենք վերցնել և համեմատել: Պետք է ֆուտուրիզմից հեռու մնանք: Երբ որոշվում է պատգամավորի ակտիվությունը, ես կուզեի, որ որոշվի ոչ թե թվաքանակով արտահայտած բառերի, բառակապակցությունների չափանիշով, այլ բովանդակության չափանիշով»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգմավորը:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ որոշ առումով համամիտ է արդյունքների հետ` առաջարկելով. «Առաջարկում եմ կենդանի գործունեությանը մոնիտորինգի ենթարկել, ինչպես նաև հասարակության մեջ այս կամ այն պատգամավորի ընկալումը»:
«Ներկա փուլում պառլամենտական գործունեության ամենահիմնարար խնդիրը պառլամենտական վերահսկողության հարցն է կառավարության գործունեության նկատմամբ: Այսօր չունենք մենք այդ լծակը: Պառլամենտի վերահսկողական գործառույթները սարսափելի անկատար վիճակում են»,-ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան: